«Լիվերպուլը» կամային հաղթանակ տարավ «Բրայթոնի» նկատմամբ եւ առաջատարն է (տեսանյութ)

18:57   31 մարտի, 2024

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Լիվերպուլը» տանը մրցեց «Բրայթոնի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Բրայթոնի» անգլիացի հարձակվող Դենի Ուելբեքը։

«Լիվերպուլից» աչքի ընկան կոլումբացի հարձակվող Լուիս Դիասն ու եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։

«Լիվերպուլը» (29 խաղ) 67 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Արսենալից» (28)։ Չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» (28 խաղ) երրորդն է՝ 63 միավոր։ «Բրայթոնը» (29 խաղ) 9-րդ տեղում է՝ 42 միավոր։

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Լիվերպուլ» - «Բրայթոն»՝ 2:1 (տեսանյութ)

Լուիս Դիաս, 27, Մոհամեդ Սալահ, 65 - Դենի Ուելբեք, 2

«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ»՝ 19:30 (Երեւանի ժամանակ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։