09:30 17 նոյեմբերի, 2012Երեւանի «Փյունիկի» նախկին հարձակվող Մաուրո Գուեւգեւոզյանը հաջորդ տարի կհրավիրվի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական: Այդ մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
26-ամյա Գուեւգեւոզյանը հանդես է գալիս ուրուգվայական «Ֆենիքսում» եւ վերջին շրջանում աչքի է ընկնում արդյունավետ խաղով: Ուրուգվայի ընթացիկ առաջնության մեկնարկային 11 տուրերում նա դարձել է 9 գոլի հեղինակ: «Ֆենիքսի» կազմում անցկացրած 36 խաղերում Գուեւգեւոզյանը խփել է 29 գնդակ:
Վարդան Մինասյանը հայտնել է, որ Հայաստանի հավաքական կհրավիրվի նաեւ ռուսական «Ուֆա» ակումբի 27-ամյա հարձակվող Միխայիլ Մարկոսովը, ով Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ընթացիկ առաջնությունում դարձել է 7 գոլի հեղինակ:
Մինասյանի խոսքով՝ ձմռանը Հայաստանի հավաքական ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ի թիմի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.