Նեյմարը փորձում է վերադառնալ «Բարսելոնա»

12:11   30 մարտի, 2024

Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը փորձում է վերադառնալ «Բարսելոնա», որի խաղացող է եղել 2013-2017 թվականներին։

32-ամյա ֆուտբոլիստն «Ալ Հիլյալի» ղեկավարությանը խնդրել է մեկ տարվա վարձակալության պայմանագրով հնարավորություն տալ իրեն հաջորդ մրցաշրջանում հանդես գալ «Բարսելոնայում», հաղորդում է Sport.es-ը։

Այժմ Նեյմարը վերականգնվում է ծնկի վնասվածքից հետո։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է օգոստոսին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։