Չավի․ Մենք հավատում ենք, որ կարող ենք պաշտպանել տիտղոսը

22:12   29 մարտի, 2024

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին «Լաս Պալմասի» դեմ Լա Լիգայի 30-րդ տուրի հանդիպումից առաջ հույս է հայտնել, որ կվաստակեն 3 միավոր եւ ճնշում կգործադրեն առաջատար «Ռեալի» վրա։

«Վաղը կմրցենք շատ լավ ֆուտբոլ ցուցադրող թիմի դեմ, որն ունի ուրույն ոճ։ Պիմենտան հրաշալի է աշխատում մի խաղաոճում, որը նման է մեր խաղաոճին։ Նա ունի տեխնիկապես հրաշալի խաղացողներ։ Բարդ կլինի նրանցից գնդակ խլել։

Մինչեւ ՊՍԺ-ի հետ դիմակայությունը դեռ շատ ժամանակ կա, եւ մենք կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա։ Մենք հավատում ենք, որ կարող ենք պաշտպանել տիտղոսը Լա Լիգայում։ Կարեւոր է վաղը երեք միավոր վաստակելը։ Մենք պետք է ձգտենք ճնշում գործադրել «Ռեալի» վրա»,- Չավիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

«Բարսելոնա» - «Լաս Պալմաս» հանդիպումը տեղի կունենա մարտի 30-ին։ 29 տուրից հետո կատալոնական թիմը 64 միավորով երկրորդն է եւ «Ռեալից» հետ է 8 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։