Ալեքսանդր Պետրակով․ Մեզ պետք են այսպիսի հանդիպումներ մարտունակ թիմ ստեղծելու համար

21:43   25 մարտի, 2024

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային ասուլիսում խոսել է Չեխիայի թիմի հետ առաջիկա ընկերական հանդիպումից իր ակնկալիքների մասին։

«Լավ եմ ճանաչում Չեխիայի հավաքականը, շատ եմ նրանց դեմ խաղացել։ Եվրոպական մակարդակի, լավ ուժային թիմ է, աթլետիկ խաղացողներ ունեն, երկար տարիներ չեն փոխում խաղաոճը։ Հիմա ունեն նոր մարզիչ։ Սպասում եմ լավ խաղ։ Մեզ պետք են այսպիսի հանդիպումներ լավ մարտունակ թիմ ստեղծելու համար։ Իհարկե, ցանկալի է դրական արդյունք, բայց չգիտեմ, թե ինչպես կստացվի։

Սերգեյ Մուրադյանի հետ հույսեր եմ կապում: Հազվադեպ են 1.90 մետր հասակ ունեցող հայ ֆուտբոլիստներ: Աստիճանաբար նրան մոտեցնում եմ հավաքականին։

Կոսովոյի թիմ հետ հանդիպումից հետո բոլորը առողջ են, պատրաստ են։ Կարծում եմ՝ բոլորն էլ վերականգնվել են։ Լավ մարզվել ենք մարզասրահում»,- նշել է Ալեքսանդր Պետրակովը:

Չեխիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.