«Ուրարտուի» ակադեմիայի թիմերը Կիպրոսում կմասնակցեն Elite Neon Cup-ին

23:02   20 մարտի, 2024

«Ուրարտուի» ակադեմիան կմասնակցի Elite Neon Cup 2024 միջազգային մրցաշարին, որն այս տարի կանցկացվի Կիպրոսի Պաֆոս քաղաքում և կտևի 3 օր՝ մարտի 23-ից 25-ը ներառյալ, հաղորդում է երեւանյան ակումբի կայքը: 3 տարիքային խմբում ներգրավված 48 թիմերի շարքում լինելու են «Ուրարտու-ակադեմիա»-ի 2009 և 2013 թվականներին ծնվածների առաջին թիմերը:

2024 թվականի մրցաշարին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Մադրիդի «Ռեալի», ՊՍԺ-ի, «Յուվենտուսի», «Լիվերպուլի», «Բավարիայի» և «Օլիմպիակոսի» ակադեմիաները:

Մանկապատանեկան մրցաշարն ունի 9 տարվա պատմություն և ընդգրկուն աշխարհագրություն: Այս ընթացքում մրցաշարին մասնակցել է 160 թիմ 40 երկրից, այդ թվում «Միլանը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Յուվենտուսը», «Բավարիան»: Կիպրոսյան խաղադաշտերում իրենց առաջին միջազգային քայլերն են կատարել այժմ առաջատար ֆուտբոլիստներ Դուշան Վլահովիչը, Ջեյդոն Սանչոն և Ֆիլ Ֆոդենը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։