Արսեն Զախարյան․ Զգում եմ, որ ակումբում ինձնից ավելին են սպասում

13:18   19 մարտի, 2024

Իսպանական «Ռեալ Սոսիեդադում» առաջին մրցաշրջանն անցկացնող 20-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է երկրպագուների վերաբերմունքի մասին։

«Զգում եմ, որ ակումում ինձնից ավելին են սպասում։ Ռուսաստանում էլ այդպես էր, բայց դա երբեք ինձ չի ճնշել, հիմա էլ ճնշում չեմ զգում։ Ես հանգիստ եմ վերաբերվում այդ ամենին։

Իհարկե, «Ռեալ Սոսիեդադի» երկրպագուները պահանջկոտ են, բայց ես դեռ բացասական վերաբերմունքի չեմ հանդիպել։ Բոլորն ընկերասեր են, աջակցում են։ Ամեն ինչ գերազանց է»,- Արսեն Զախարյանի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը։

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում «Ռեալ Սոսիեդադը» մարտի 15-ին «Կադիսին» հաղթել էր 2:0 հաշվով։ Զախարյանը 31-րդ հանդիպումն անցկացրել «Ռեալ Սոսիեդադում»՝ խփելով առաջին գոլը նոր թիմում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։