«Արարատի» ֆուտբոլիստը վիրահատվել է

19:14   18 մարտի, 2024

 «Արարատի» ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանը վիրահատության է ենթարկվել:

Վիրահատությունը հաջող է անցել: Այժմ ֆուտբոլիստին սպասում է վերականգնողական փուլ, որն ըստ նախնական տվյալների երկուսից երեք ամիս կտևի, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը:

24-ամյա ֆուտբոլիստը մարտի 15-ին Գյումրիի «Շիրակի» դեմ Հայաստանի առաջնության 25-րդ տուրի տնային խաղում անրակի կոտրվածք էր ստացել եւ փոխարինվել էր 19-րդ րոպեին։ «Արարատը» «Շիրակին» հաղթել էր 2:0 հաշվով։

Արմեն Նահապետյանը Հայաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 21 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։