01:55 18 մարտի, 2024Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» Մադրիդում մրցեց «Աթլետիկոյի» հետ։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։
«Բարսելոնայից» գոլի հեղինակ դարձան պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը, լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին եւ իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպես Մարտինը։
«Բարսելոնան» 64 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր գերազանցում է երրորդ տեղ նահանջած «Ժիրոնային», որն այս տուրում 0:1 հաշվով պարտվել էր «Խետաֆեին»։ «Աթլետիկոն» 5-րդն է՝ 55 միավոր։ Առաջատար «Ռեալը» վաստակել է 72 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Բարսելոնա»՝ 0:3 (տեսանյութ)
Ժոաու Ֆելիշ, 38, Ռոբերտ Լեւանդովսկի, 47, Ֆերմին Լոպես Մարտին, 65
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.