21:07 16 մարտի, 2024Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում առաջատար «Ռեալը» հյուրընկալվեց «Օսասունային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 4:2 հաշվով։
Արքայական թիմից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Մրցակցի դարպասը գրավեցին նաեւ իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալն ու իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասը։
«Ռեալը» 72 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Օսասունան» 10-րդն է՝ 36 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր
«Օսասունա» - «Ռեալ Մադրիդ»՝ 2:4 (տեսանյութ)
Անտե Բուդիմիր, 7, Իկեր Մունյոս, 90+1 - Վինիսիուս Ժունիոր, 4, 64, Դանիել Կարվախալ, 18, Բրաիմ Դիաս, 61
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.