Նովակ Ջոկովիչի հակառեկորդը

11:57   12 մարտի, 2024

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը կարիերայի ընթացքում պարտվել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում ամենացածր վարկանիշ ունեցող մրցակցի՝ գրանցելով հակառեկորդ։

Ինդիան Ուելսի «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջանում Նովակ Ջոկովիչը պարտվել է աշխարհի 123-րդ ռակետ, իտալացի Լուկա Նարդիին (4:6, 6:3, 3:6)։

Ջոկովիչը նաեւ կարիերայում առաջին անգամ պարտվեց «լաքի-լուզերի» կարգավիճակում հանդես եկող թենիսիստի։ Լուկա Նարիդն այս մրցաշարի ընտրական փուլի վճռական մրցախաղում պարտվել էր, սակայն մի քանի մասնակիցների հրաժարվելուց հետո ստացել մասնակցության իրավունք։

Նովակ Ջոկովիչն Ինդիան Ուելսի մրցաշարի տիտղոսը նվաճել է 2008, 2011, 2014, 2015, 2016 թվականներին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։