23:25 10 մարտի, 2024Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում առաջատար «Ռեալը» Մադրիդում հյուրընկալեց Վիգոյի «Սելտային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով։
21-րդ րոպեին աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 80-րդ րոպեին «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց հյուրերի իսպանացի դարպասապահ Վիսենտե Գուայտան, 88-րդ րոպեին էլ Վինիսիուսի սուր փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ իսպանացի պաշտպան Կառլոս Դոմինգեսը։ Ավելացված չորրորդ րոպեին դաշտի տերերի չորրորդ գոլը խփեց թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերը, որը փոխարինման էր դուրս եկել 89-րդ րոպեին։
«Ռեալը» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից»։ «Սելտան» 17-րդն է՝ 24 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր
«Ռեալ» - «Սելտա»՝ 4:0 (տեսանյութ)
Վինիսիուս Ժունիոր, 21, Վիսենտե Գուայտա, 80, ինքնագոլ, Կառլոս Դոմինգես, 88, ինքնագոլ, Արդա Գյուլեր, 90+4
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.