«Յուվենտուսը» խաղաց ոչ ոքի եւ նահանջեց երրորդ տեղ (տեսանյութ)

22:53   10 մարտի, 2024

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» տանը մրցեց Բերգամոյի «Ատալանտայի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

«Յուվենտուսից» աչքի ընկան իտալացի պաշտպան Անդրեա Կամբյազոն ու լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը։ «Ատալանտայից» դուբլի հեղինակ դարձավ հոլանդացի կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսը։

«Յուվենտուսը» 58 միավորով նահանջեց երրորդ տեղը։ Այս տուրից հետո երկրորդ տեղում է «Միլանը» 59 միավոր։ «Ատալանտան» 6-րդն է՝ 47 միավոր։ Առաջատար «Ինտերն» ունի 75 միավոր։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Յուվենտուս» - «Ատալանտա»՝ 2:2 (տեսանյութ)

Անդրեա Կամբյազո, 66, Արկադիուշ Միլիկ, 70 - Տյոն Կոպմեյներս, 35, 75



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։