«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

21:44   10 մարտի, 2024

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

23-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի պաշտպան Ջոն Սթոունզը բացեց մրցախաղի հաշիվը։ 50-րդ րոպեին 11-մետրանոցից հավասարությունը վերականգնեց արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը։

«Լիվերպուլը» 64 միավորով երկրորդն է, նույնքան միավոր ունի նաեւ առաջատար «Արսենալը»։ «Մանչեսթեր Սիթին» երրորդն է՝ 63 միավոր։

Изображение

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:1 (տեսանյութ)

Ալեքսիս Մաք Ալիսթեր, 50, 11մ - Ջոն Սթոունզ, 23



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։