20:36 9 մարտի, 2024Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց «Մայնցին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ 8:1 հաշվով։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, դուբլի հեղինակ՝ գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան։ Աչքի ընկան նաեւ գերմանացի հարձակվողներ Թոմաս Մյուլերն ու Սերժ Գնաբրին եւ գերմանացի կիսապաշտպան Ջանալ Մուսիալան։
«Բավարիան» 57 միավորով երկրորդն է եւ 7 միավոր հետ է առաջատար «Բայերից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Մայնցը» նախավերջինն է՝ 16 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր
«Բավարիա» - «Մայնց»՝ 8:1
Հարի Քեյն, 13, 45+7, 70, Լեոն Գորեցկա, 20, 90+2, Թոմաս Մյուլեր, 47, Ջամալ Մուսիալա, 61, Սերժ Գնաբրի, 66 - Նադիմ Ամիրի, 31
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.