«Մանչեսթեր Յունայթեդը» պարտության մատնեց «Էվերտոնին» (տեսանյութ)

18:25   9 մարտի, 2024

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 28-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց Լիվերպուլի «Էվերտոնին» եւ հաղթեց 2:0 հաշվով։

Երկու գոլերն էլ դաշտի տերերը խփեցին 11-մետրանոցից։ Աչքի ընկան պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը (տեսանյութ) եւ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը (տեսանյութ

«Մանչեսթեր Յունայթեդը» 47 միավորով 6-րդ տեղում է, «Էվերտոնը» 16-րդն է՝ 25 միավոր։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերտոն»՝ 2:0 

Բրունու Ֆերնանդեշ, 12, 11մ, Մարկուս Ռեշֆորդ, 36, 11մ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։