«Վանը» պարտության մատնեց «Փյունիկին» (տեսանյութ)

17:43   8 մարտի, 2024

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 24-րդ տուրում առաջատար «Փյունիկը» հյուրընկալվեց Չարենցավանի «Վանին» եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։

15-րդ րոպեին աչքի ընկավ գվինեացի հարձակվող Մոմո Տուրեն։

«Փյունիկը» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Նոան»։ «Վանը» 7-րդ տեղում է՝ 23 միավոր։

Հայաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Վան» - «Փյունիկ»՝ 1:0

Մոմո Տուրե, 15



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։