«Վանը» պարտության մատնեց «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)

17:01   3 մարտի, 2024

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 23-րդ տուրում Չարենցավանի «Վանը» հյուրընկալվեց Երեւանի «Արարատ-Արմենիային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

59-րդ րոպեին հյուրերից աչքի ընկավ նիգերիացի կիսապաշտպան Սանի Բուհարին։ Ավելացված ժամանակում էլ «Վանի» առավելությունը կրկնապատկեց նիգերիացի հարձակվող Օլաոլուվա Օջետունդեն։

«Արարատ-Արմենիան» 46 միավորով երրորդն է, «Վանը» 8-րդ տեղում է՝ 20 միավոր։

Հայաստանի առաջնություն, 23-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Վան»՝ 0:2

Սանի Բուհարի, 59, Օլաոլուվա Օջետունդե, 90+8



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։