«Միլանը» պարտության մատնեց «Լացիոյին» (տեսանյութ)

01:43   2 մարտի, 2024

Իտալիայի առաջնության 27-րդ տուրի մեկնարկային խաղում փոխչեմպիոն «Լացիոն» Հռոմում ընդունեց «Միլանին» եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։

57-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Լացիոյի» իտալացի պաշտպան Լուկա Պելեգրինին (տեսանյութ

Միլանյան թիմը թվային առավելությունը գոլի վերածեց 88-րդ րոպեին։ Աչքի ընկավ շվեյցարացի հարձակվող Նոա Օկաֆորը (տեսանյութ

«Միլանը» 56 միավորով երրորդն է, «Լացիոն» 8-րդն է՝ 40 միավոր։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Լացիո» - «Միլան»՝ 0:1

Նոա Օկաֆոր, 88

Հեռացումներ՝ Լուկա Պելեգրինի («Լացիո»), 57, երկրորդ դեղին քարտ, Ադամ Մարուշիչ («Լացիո»), 90+4, Մատեո Գենդուզի («Լացիո»), 90+7



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։