Ա Սերիա․ «Ինտերը» չորրորդ խաղում անընդմեջ 4 գոլ խփեց

02:26   29 փետրվարի, 2024

Միլանի «Ինտերը» Իտալիայի առաջնության չորրորդ խաղում անընդմեջ խփեց չորս գոլ։ 21-րդ տուրից տեղափոխված խաղում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 4:0 հաշվով հաղթեց «Ատալանտային»։

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում փետրվարի 4-ին «Յուվենտուսին» 1:0 հաշվով հաղթելուց հետո «Ինտերը» 4:2 հաշվով հաղթել է «Ռոմային», 4:0 հաշվով՝ «Սալերնիտանային», 4:0 հաշվով՝ «Լեչեին»։

Հաջորդ հանդիպումը «Ինտերը» կանցկացնի մարտի 4-ին՝ Ա Սերիայի 27-րդ տուրում ընդունելով «Ջենոային»։

«Ինտերը» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 12 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։