«Արարատ-Արմենիան» բաց թողեց հաղթանակը, «Արարատը» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

17:02   28 փետրվարի, 2024

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 22-րդ տուրում Երեւանի «Արարատ-Արմենիան» մրցեց «Վեստ Արմենիայի» հետ եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

39-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Արարատ-Արմենիայի» քենիացի կիսապաշտպան Ալվին Տերան։ 88-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց նիգերիացի կիսապաշտպան Չուկվուբուկա Օկորոնկվոն։

«Արարատ-Արմենիան» 46 միավորով երկրորդն է եւ առաջատար «Փյունիկից» հետ է 3 միավոր։ «Վեստ Արմենիան» 8-րդն է՝ 18 միավոր։

Օրվա մյուս խաղում Երեւանի «Արարատը» հյուրընկալվեց Չարենցավանի «Վանին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Աչքի ընկան կիսապաշտպան Ռուդիկ Մկրտչյանը եւ կոմորցի հարձակվող Կասիմ Հաջին։

«Արարատը» 27 միավորով 6-րդ տեղում է, «Վանը» նախավերջինն է՝ 17 միավոր։

Հայաստանի առաջնություն, 22-րդ տուր

«Վեստ Արմենիա» - «Արարատ-Արմենիա»՝ 1:1

Չուկվուբուկա Օկորոնկվո, 88 - Ալվին Տերա, 39

«Վան» - «Արարատ»՝ 0:2

Ռուդիկ Մկրտչյան, 22, Կասիմ Հաջի, 80



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։