22:41 15 նոյեմբերի, 2012Ինձ համար կարեւոր է, որ Հայաստանի հավաքականում յուրաքանչյուր ֆուտբոլիստ հասկանա իր կարեւորությունը խաղադաշտում, բոլորը պետք է ավագի պես խաղան, հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նոյեմբերի 14-ին կայացած Հայաստան - Լիտվա (4:2) ընկերական խաղից հետո 23-ամյա կիսապաշտպանը կիսվել է տպավորություններով:
«Լիտվացիների հետ խաղի կարեւորությունն այն էր, որ մենք ճանապարհում էինք մեր լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանին, ով որոշեց ավարտել ֆուտբոլային կարիերան: Հոգու խորքում ցավում էինք, որ հրաժեշտ ենք տալիս Սարգիսին: Շատ էինք ցանկանում հաղթել եւ նվեր մատուցել մեր ավագին: Լավ է, որ մեզ հաջողվեց հաղթանակ տանել նրա հրաժեշտի խաղում: Ինձ համար կարեւոր է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ հասկանա իր կարեւորությունը խաղադաշտում: Բոլորը պետք է ավագի պես խաղան: Ինձ համար կարեւոր չէ՝ կխաղամ ավագի թեւկապով, թե առանց դրա»,- Մխիթարյանի խոսքը փոխանցում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.