Էրլինգ Հոլանդը կրկնեց Ջորջ Բեսթի ռեկորդը (տեսանյութ)

02:08   28 փետրվարի, 2024

«Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը «Լուտոն Թաունի» դեմ խաղում 5 գոլ խփելու շնորհիվ կրկնեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ջորջ Բեսթի ռեկորդը Անգլիայի գավաթի խաղարկության մեկ խաղում (1970 թվականին) խփած գոլերի քանակով, հաղորդում է Opta Sports-ը։

«Մանչեսթեր Սիթին» «Լուտոն Թաունին» հաղթեց 6:2 հաշվով եւ դուրս եակվ քառորդ եզրափակիչ։ Էրլինգ Հոլանդը պենտա-տրիկի հեղինակ դարձավ 58 րոպեում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։