«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ 1/4 եզրափակիչ, Հոլանդը 5 գոլ խփեց (տեսանյութ)

01:53   28 փետրվարի, 2024

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում տիտղոսը պաշտպանող «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Լուտոն Թաունին» եւ հաղթեց 6:2 հաշվով

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից 5 գոլի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ 4 գոլային փոխանցում կատարեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։ Հյուրերի 6-րդ գոլը խփեց խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը։

«Լուտոն Թաունից» դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ջորդան Քլարկը։

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Լուտոն Թաուն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:6

Ջորդան Քլարկ, 45, 52 - Էրլինգ Հոլանդ, 3, 18, 40, 55, 58, Մատեո Կովաչիչ, 72



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.