«Ուրարտուին» է միացել ռուսաստանցի հարձակվող

09:33   26 փետրվարի, 2024

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» պայմանագիր է կնքել ռուս հարձակվող Ալեքսանդր Դոլգովի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի կայքը։

25-ամյա ֆուտբոլիստը վերջին տարիներին հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ մասնավորապես  «Ֆակել», «Խիմկի», «Ռոստով» ֆուտբոլային ակումբներում։

Դոլգովը «Ուրարտու» է տեղափոխվել «Ֆակելից», որի կազմում մրցաշրջանի առաջին հատվածում 9 հանդիպման է մասնակցել։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։