Անդրե Սփայթ-Մկրտչյան․ Ես երջանիկ եմ, որ մենք հաղթեցինք այսօր

23:29   25 փետրվարի, 2024

Ես երջանիկ եմ, որ մենք հաղթեցինք այսօր: Երկրպագուները, այս աջակցությունը, այս ամենը Հայաստանն է, եւ ես ուղղակի երջանիկ եմ, որ այստեղ եմ: 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բասկետբոլի Հայաստանի հավաքականի ավագ Անդրե Սփայթ-Մկրտչյանը՝ մեկնաբանելով Ալբանիայի նկատմամբ տարած հաղթանակը:

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը առաջին հաղթանակը տարավ 2027 թվականի աշխարհի առաջնության ընտրական նախնական փուլում: Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տնային խաղում ազգային հավաքականը 84:79 հաշվով հաղթեց Ալբանիայի հավաքականին:

«Ես երջանիկ եմ, որ մենք այսօր հաղթեցինք: Դժվար խաղ էր, բայց մենք կարողացանք առավելության հասնել վերջին խաղակեսում եւ հաղթել: Այդ առիթով իսկապես երջանիկ եմ: Ես ասել եմ, որ չեմ սիրում պարտվել Հայաստանում։

Ալբանիան բարդ մրցակից էր, բայց մենք մեծ աշխատանք կատարեցինք խաղադաշտում: Նրանք փորձում էին խնդիրներ ստեղծել իմ եւ Քրիս Ջոնսի համար, կարծում եմ, դա բոլորն էին տեսնում, բայց մենք բոլորով հաղթեցինք այս խաղը:

Երկրպագուների աջակցությունն աննկարագրելի էր: Երկրպագուները, այս աջակցությունը, այս ամենը Հայաստանն է, եւ ես ուղղակի երջանիկ եմ, որ այստեղ եմ: Թիմային աշխատանքը լավն էր, ավելի, քան նախորդ խաղում: Վերջին րոպեներին հենց թիմային աշխատանքի շնորհիվ մենք հաղթեինք: Շատ ուրախ եմ այս հաղթանակի համար»,- ասաց Անդրե Սփայթ-Մկրտչյանը:

Հայաստան - Ալբանիա հանդիպման ամենաարդյունավետ (MVP)  բասկետբոլիստ է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը՝ վաստակած 31 միավորով, նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 4 արդյունավետ փոխանցում։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։