ՊՍԺ-ն ոչ ոքի խաղաց «Ռենի» հետ (տեսանյութ)

22:14   25 փետրվարի, 2024

Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տանը մրցեց «Ռենի» հետ եւ միայն ավելացված ժամանակում խուսափեց պարտությունից՝ 1:1:

33-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ռենի» ֆրանսիացի հարձակվող Ամին Գուիրին։

Փարիզյան թիմի պատասխան գոլն ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը։

ՊՍԺ-ն 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բրեստից»։ «Ռենը» 7-րդն է՝ 35 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 23-րդ տուր

ՊՍԺ - «Ռեն»՝ 1:1 (տեսանյութ)

Գոնսալու Ռամուշ, 90+7, 11մ - Ամին Գուիրի, 33



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։