19:57 24 փետրվարի, 2024Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում տեղի ունեցավ օղակների վարժության եզրափակիչը։
Հայաստանն ուներ երկու մասնակից։ Վահագն Դավթյանը նվաճեց բրոնզե մեդալը, Արթուր Ավետիսյանը գրավեց չորրորդ տեղը։
Ավելի վաղ նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը զբաղեցրել էր 6-րդ տեղը։
Փետրվարի 25-ին հենացատկի եզրափակիչում կմրցի նախորդ փուլի հաղթող, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը։
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի Օլիմպիական խաղերի համար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.