19:26 24 փետրվարի, 2024Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը պայքարն ավարտեց 6-րդ տեղում:
Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Խաչիկյանը վաստակեց 14,800 միավոր:
Հայաստանի հավաքականի անդամը որակավորման փուլում վաստակել էր 14,833 միավոր:
Քիչ անց տեղի կունենա օղակների վարժության եզրափակիչը, որտեղ մեդալի համար կպայքարեն Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը։
Առաջին փուլում արծաթե մեդալ նվաճած Վահագն Դավթյանը որակավորման փուլը հաղթահարել է 14,466 միավորով, Արթուր Ավետիսյանը՝ 14,366 միավորով:
Փետրվարի 25-ին հենացատկի եզրափակիչում կմրցի նախորդ փուլի հաղթող, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը։
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի Օլիմպիական խաղերի համար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.