Եվրոպայի լիգա․ Շաբաթվա լավագույն գոլերն ու սեյվերը (տեսանյութ)

11:17   23 փետրվարի, 2024

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն գոլերն ու սեյվերը։

Եվրոպայի լիգայում հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները։

Փլեյ-օֆֆի արդյունքում պայքարը շարունակում են «Միլանը» (Իտալիա), «Ֆրայբուրգը» (Գերմանիա), «Բենֆիկան» (Պորտուգալիա), «Ղարաբաղը» (Ադրբեջան), «Սպարտա Պրահան» (Չեխիա), «Մարսելը» (Ֆրանսիա), «Ռոման» (Իտալիա), «Սպորտինգը» (Պորտուգալիա):

Խմբերում առաջին տեղ գրաված եւ 1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը․

«Վեստ Հեմ» (Անգլիա), «Բրայթոն» (Անգլիա), «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա), «Ատալանտա» (Իտալիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Վիլյառեալ» (Իսպանիա), «Սլավիա» (Չեխիա), «Բայեր» (Գերմանիա)։

1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 23-ին։

1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենա մարտի 7-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 14-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։