«Նոան» ու «Ուրարտուն» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

20:11   22 փետրվարի, 2024

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն «Ուրարտուն» հյուրընկալվեց «Նոային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Նոայի» հարձակվող Էդգար Մովսեսյանը։ 23-րդ րոպեին հեռացվեց «Նոայի» բրազիլացի պաշտպան Պաբլոն։

«Ուրարտուն» թվային առավելությունը գոլի վերածեց ընդմիջումից հետո։ 58-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց ռուսաստանցի կիսապաշտպան Թեմուր Ջիկիան։

«Նոան» 43 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Փյունիկից» (20 խաղ) հետ է 5 միավոր։ «Ուրարտուն» չորրորդն է՝ 35 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։