09:52 22 փետրվարի, 2024Չեմ կարող ասել, թե Լաշա Տալախաձեի մասնակցությունն ինչ մոտիվացիա կտար ինձ մրցահարթակում: Ես պատրաստ էի պայքարի: Փարիզ-2024-ում ոչինչ չեմ խոստանում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, +109 կգ քաշային կարգի Հայաստանի առաջատար Վարազդատ Լալայանը:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Վարազդատ Լալայանը անցած գիշեր ծանրամարտի Հայաստանի թիմի հետ Բուլղարիայից վերադարձավ հայրենիք:
Փետրվարի 20-ին Լալայանն առաջին անգամ կարիերայում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
«Շատ ուրախ եմ ոսկե մեդալ նվաճելու համար: Շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքների համար: Չեմ կարող ասել, թե Լաշա Տալախաձեի մասնակցությունն ինչ մոտիվացիա կտար ինձ մրցահարթակում: Ես պատրաստ էի պայքարի: Ինչ կարող էի, արեցի, հաղթեցի:
Այն կիլոգրամները, որ բարձրացրի, իմ առավելագույնը չէր: Պատրաստվելու ժամանակը քիչ էր: Սոֆիայում 100 տոկոսանոց մարզավիճակում չէի եւ ոչ միայն ես չէի: Բոլորս էլ լավագույն մարզավիճակում չէինք: Մեդալը կա, այժմ փուլ առ փուլ պետք է գնանք դեպի Օլիմպիական խաղեր:
Փարիզ-2024-ում ոչինչ չեմ խոստանում: Հաղթանակի հնարավոր լինելու համար պետք է քրտնաջան աշխատել, մարզվել, ինչը ես անում եմ, մնացածը Աստծո կամքով ամեն ինչ կլինի»,- ասաց Վարազդատ Լալայանը:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը Վարազդատ Լալայանը չեմպիոնի տիտղոսը նվաճեց երկամարտի 455 կգ արդյունքով (205+250):
Եվրոպայի առաջնությանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում +109 կգ քաշային կարգի առաջատար, 7-ակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, կրկնակի օլիմպիական չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն: Վրացի ծանրորդը հայտավորվել, ապա հրաժարվել էր պայքարից: Այս քաշային կարգում Հայատանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 437 կգ արդյունքով արծաթե մեդալակիր է (190+247):
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.