Արման Անդրեասյանը իր դափնեպսակը խոնարհել է եղբոր՝ 44-օրյա պատերազմի հերոս Տարոն Անդրեասյանի հուշարձանին (ֆոտո)

21:34   20 փետրվարի, 2024

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանը իր դափնեպսակը խոնարհել է եղբոր՝ հերոս Տարոն Անդրեասյանի հուշարձանին։

Եվրոպայի չեմպիոնը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռումինիայից նշել էր, որ հաղթանակը նվիրում է 44-օրյա պատերազմում անմահացած եղբոր՝ Տարոն Անդրեասյանին եւ բոլոր զինվորներին, որոնք պաշտպանում են մեր սահմանները: 

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը չեմպիոնի տիտղոսը նվաճել է 70 կգ քաշային կարգում՝ եզրափակիչում 7:3 հաշվով հաղթելով վրացի Ակակի Կեմերտելիձեին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։