Վազգեն Թեւանյան․ Ոչ միշտ է, երբ ստացվում է այնպես, ինչպես մենք ենք ուզում, սակայն ամեն բան Աստծո կամքով է

21:02   20 փետրվարի, 2024

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը (65 կգ) ֆեյսբուքյան գրառումով մեկնաբանել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում ունեցած ձախողումը։

«Ոչ միշտ է, երբ ստացվում է այնպես, ինչպես մենք ենք ուզում, սակայն ամեն բան Աստծո կամքով է:

Որքան  կարևոր է իմանալ,  թե ինչպես հասնել հաղթանակի, նույնքան կարևոր է իմանալ, թե ինչպես տանել պարտությունը։

Շնորհակալ եմ շատ բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում էին և աջակցում են ինձ»,- գրել է Վազգեն Թեւանյանը։

Վազգեն Թեւանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:2 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Լեհաստանի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիենկովսկիի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Վազգեն Թեւանյանը ոչ միանշանակ մրցավարության պայմաններում 4:5 հաշվով պարտվել էր Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Հաջիմուրադ Ռաշիդովին: Սփոփիչ գոտեմարտում նա մրցել էր գերմանացի Անդրե Կլարկի հետ եւ պարտություն կրել 2:3 հաշվով՝ դուրս մնալով բրոնզե մեդալի համար պայքարից։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։