20:17 20 փետրվարի, 2024Բուլղարիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 10 մեդալով առաջինն է: Երկրորդ տեղում 7 մեդալով Բուլղարիան է: Լավագույն եռյակը եզրափակում է Իտալիան՝ 4 մեդալ։
17 ծանրորդով Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմը նվաճել է 4 ոսկե, 3 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ:
Եվրոպայի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (96 կգ):
Արծաթե մեդալակիրներ են դարձել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը:
Բրոնզե մեդալներ են նվաճել՝ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը:
Ընդհանուր առմամբ Հայաստանը նվաճել է 26 մեծ եւ փոքր մեդալ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.