ԵԱ․ Պոկում վարժությունից հետո Վարազդատ Լալայանը փոքր ոսկե մեդալակիր է, Լաշա Տալախաձեն հրաժարվեց պայքարից

19:00   20 փետրվարի, 2024

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց +109 կգ քաշայինների A խմբի պայքարը, որտեղ Հայաստանն ունի երկու մասնակից:

Տիտղոսի համար պայքարում են աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը եւ կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

Ավարտվել է պոկում վարժության մրցումը, որտեղ առաջատարը Վարազդատ Լալայանն է:

Նա նվաճեց փոքր ոսկե մեդալը 205 կգ արդյունքով: Սիմոն Մարտիրոսյանը 190 կգ-ով 3-րդն է:

Այս քաշային կարգում հայտավորված է 11 ծանրորդ: Կրկնակի օլիմպիական չեմպիոն, 7-ակի աշխարհի եւ 7-ակի Եվրոպայի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն հրաժարվեց պայքարից:

Ընդմիջում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։