Հավատում էի, որ մեդալակիր կդառնամ: Ամեն ինչ կանեմ, որ մեդալի գույնը փոխեմ:
Այս մասին «Զվարթնոցում» լրագրողների հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մեժլում Մեժլումյանը:
Բրոնզե մեդալակիրը նախորդ գիշեր Եվրոպայի չեմպիոնների հետ Ռումինիայից վերադարձավ հայրենիք:
«Հավատում էի, որ մեդալ կնվաճեմ: Կարող էի ավելին անել, բայց կարծում եմ, փորձի պակասը թույլ չտվեց առաջ շարժվել: Իմ առաջին մասնակցությունն էր մեծահասակներում: Լավ էի պատրաստվել:
Սփոփիչ գոտեմարտս շատ բարդ տրվեց: Վրացի մրցակիցս շատ փորձառու էր: Ուրախ եմ, որ մեդալով եմ վերադառնում:
Ամեն ինչ կանեմ, որ մեդալի գույնը փոխեմ»,- ասաց Մեժլում Մեժլումյանը:
Մեժլում Մեժլումյանը առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: 61 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մեժլումյանը 7:5 հաշվով հաղթեց գերմանացի Նիկլաս Շտեխելեին:
Լուսինե Շահբազյան
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։