Հռիփսիմե Խուրշուդյանի վերջին պարգեւատրումը մարզական կարիերայում (ֆոտո)

00:37   20 փետրվարի, 2024

Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցավ կանանց 87 կգ քաշայինների չեմպիոնի եւ մեդալակիրների պարգեւատրումը: Հռիփսիմե Խուրշուդյանը պարգեւատրվեց երկամարտի բրոնզե եւ պոկում վարժության բրոնզե մեդալով: Այս պարգեւատրումը վերջինն էր 36-ամյա ծանրորդուհու մարզական կարիերայում: Երկու երեխաների մայրը չկարողացավ թաքցնել հուզմունքը պարգեւատրվելիս: Նրա պատվին Սոֆիայում ծածանվեց նաեւ Հայաստանի դրոշը: 

Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտում գրանցեց 227 կգ (105+122):

Հիշեցնենք, որ հրում վարժությունից հետո 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնը հանեց մարզակոշիկներն ու հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին: 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնն արցունքներով շնորհակալություն հայտնեց երկրպագուներին եւ հեռացավ մրցահարթակից:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը հերթական անգամ նվաճեց նորվեգացի Սոլֆրիդ Էիլա Ամենա Կոանդան (280 կգ):

Երեւանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ (107+120)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։