Տիգրան Եսայանը՝ «Արարատի» գլխավոր մարզիչ

15:14   19 փետրվարի, 2024

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Եսայանը, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

51-ամյա մասնագետը նախկինում և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ պաշտպանել է «Արարատի» գույները:

Որպես մարզիչ նա աշխատել է նաև «Կոտայքում», «Արցախում», «Ուրարտուում», «Ալաշկերտում», «Գանձասարում» և «Նոայում»:

 «Արարատն» իր հաջորդ հանդիպումն անցկացնելու է փետրվարի 24-ին՝ «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալելով «Վեստ Արմենիային»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։