Ռասմուս Հոյլունը՝ Պրեմիեր լիգայի 6 խաղում անընդմեջ գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ

10:58   19 փետրվարի, 2024

«Մանչեսթեր Յունայթեդի» 21-ամյա դանիացի հարձակվող Ռասմւս Հոյլունը Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Լուտոն Թաունին» երկու գոլ խփելու շնորհիվ դարձավ Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որին հաջողվեց 6 խաղում անընդմեջ դառնալ գոլի հեղինակ։

Ռասմուս Հոյլունն այդ ցուցանիշին հասավ 21 տարեկան եւ 14 օրականում, հաղորդում է Պրեմիեր լիգայի թվիթերյան էջը։

«Մանչեսթեր Յունայթեդն» առավելության էր հասել 2:1 հաշվով։ Հոյլունն աչքի էր ընկել առաջին եւ 7-րդ րոպեներին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։