«Միլանի» սենսացիոն պարտությունը (տեսանյութ)

01:55   19 փետրվարի, 2024

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Մոնցան» ընդունեց «Միլանին» եւ հաղթեց 4:2 հաշվով։

Առաջին խաղակեսում 2:0 հաշվով հաղթեցին դաշտի տերերը իտալացի կիսապաշտպան Մատեո Պեսինայի եւ պորտուգալացի հարձակվող Դանի Մոտայի գոլերի շնորհիվ։

52-րդ րոպեին հեռացվեց «Միլանի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը։ 64-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց միլանյան թիմի ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն։ 88-րդ րոպեին էլ հավասարությունը վերականգնեց ամերիկացի հարձակվող Կրիստիան Պուլիշիչը։

90-րդ րոպեին «Մոնցայի» հաղթական գոլը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Ուորեն Բոնդոն։ Ավելացված 5-րոպեին էլ հաշիվը 4:2 դարձրեց իտալացի հարձակվող Լորենցո Կոլոմբոն։

25 խաղից հետո «Միլանը»  52 միավորով երրորդն է եւ 2 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից»։ «Մոնցան» 11-րդ տեղում է՝ 33 միավոր։ Առաջատար «Ինտերը» 24 խաղից հետո ունի 63 միավոր։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Մոնցա» - «Միլան»՝ 4:2 (տեսանյութ)

Մատեո Պեսինա, 45, 11մ, Դանի Մոտա, 45+6, Ուորեն Բոնդո, 90, Լորենցո Կոլոմբո, 90+5 - Օլիվիե Ժիրու, 64, Կրիստիան Պուլիշիչ, 88

Հեռացում՝ Լուկա Յովիչ («Միլան»), 52



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.