«Բավարիան» պարտվեց «Բոխումին» (տեսանյութ)

22:48   18 փետրվարի, 2024

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Բոխումի» հետ եւ պարտություն կրեց 2:3 հաշվով։

Դաշտի տերերին հաղթանակ բերեցին ճապոնացի հարձակվող Տակումա Ասանոյի, գերմանացի պաշտպան Կեւեն Շլոտերբեկի եւ ավստրիացի կիսապաշտպան Կեւին Շտյոգերի գոլերը։

«Բավարիայից» մրցակցի դարպասը գրավեցին գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան եւ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

«Բավարիան» 50 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Բայերից» հետ է 8 միավոր։ «Բոխումը» 11-րդն է՝ 25 միավոր։

Նախորդ երկու հանդիպումներում գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 0:3 հաշվով պարտվել էր «Բայերին», 0:1 հաշվով՝ «Լացիոյին» (Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղ)։

Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Բոխում» - «Բավարիա»՝ 3:2 

Տակումա Ասանո, 38, Կեւեն Շլոտերբեկ, 44, Կեւին Շտյոգեր, 78, 11մ - Ջամալ Մուսիալա, 14, Հարի Քեյն, 87

Հեռացում՝ Դեոտշանկյուլ Ուպամեկանո, 77, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։