Սարկիսովը վերականգնվել է վնասվածքից

16:06   15 նոյեմբերի, 2012

Հայաստանի ազգային հավաքականի եւ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը մարզվում է ընդհանուր խմբում, հայտնում է sport-express.ru-ն: Ֆուտբոլիստը Երեւանից վերադարձել է ռուսական ակումբ նոյեմբերի 15-ին: Սարկիսովը վնասվածք էր ստացել Ռուսաստանի առաջնության «Զենիթի» դեմ խաղում:

Հիշեցնենք, որ Արթուր Սարկիսովը չմասնակցեց նոյեմբերի 14-ին Երեւանում կայացած Հայաստան – Լիտվա ընկերական խաղին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։