21:51 17 փետրվարի, 2024Արման Անդրեասյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշայինների եզրափակիչում հայ ըմբիշը համառ պայքարում 7:3 հաշվով հաղթեց վրացի Ակակի Կեմերտելիձեին:
Առաջին մրցափուլը Անդրեասյանը սկսեց մեծ ակտիվությամբ: Մեկ րոպե անց գորգի մրցավարը վրացի ըմբիշին պասիվություն տվեց եւ հաշիվ բացեց: Մրցակիցը հնարքի չգնաց, Անդրեասյանը մեկ միավոր վաստակեց: Վայրկյաններ անց վրացի մրցակիցը երկու միավորանոց գցում կատարեց եւ հաշվի մեջ առաջ անցավ:
Երկրորդ մրցափուլում մրցակիցը եւս մեկ միավոր վաստակեց Անդրեասյանի պասիվության շնորհիվ: 3:1 հաշվից հետո Արման Անդրեասյանը մրցակցին երկու անգամ աշխատանքային գորգից դուրս հանեց: Վերջին վայրկյաններին 4 միավորանոց գցումով հաշիվը դարձրեց 7:3:
Ադրեասյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 3:1 հաշվով պարտության էր մատնել Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սեմիսորովին։ Քառորդ երզափակիչում 6:5 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Սեյֆուլա Իտաեւի նկատմամբ: Կիսաեզրափակիչում գոտեմարտեց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաեւի հետ եւ համառ պայքարում հաղթեց 8:5 հաշվով:
Արման Անդրեասյանը աշխարհի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի փոխչեմպիոն:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականում 4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Հայաստանի առաջատար ըմբիշ Արսեն Հարությունյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.