Կոնֆերենցիաների լիգա․ Օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

02:19   16 փետրվարի, 2024

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում տեղի ունեցան փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները։

Այս փուլի հաղթողները 1/8 եզրափակիչում կմրցեն խմբերում առաջին տեղ գրաված թիմերի հետ։

Կոնֆերենցիաների լիգա, փլեյ-օֆֆ (1/16 եզրափակիչ), առաջին հանդիպում

«Մոլդե» (Նորվեգիա) - «Լեգիա Վարշավա» (Լեհաստան)՝ 3:2 (տեսանյութ)

 «Շտուրմ» (Ավստրիա) - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա)՝ 4:1 (տեսանյութ)

«Ռոյալ Յունիոն» (Բելգիա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)՝ 2:2

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)՝ 1:0

«Այաքս» (Նիդերլանդներ) - «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)՝ 2:2 (տեսանյութ)

«Բետիս» (Իսպանիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 0:1

«Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Գենտ» (Բելգիա)՝ 1:0

«Սերվետ» (Շվեյցարիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 0:0

Փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները տեղի կունենան փետրվարի 22-ին։ 1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 23-ին։

Խմբերում առաջին տեղ գրաված եւ 1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը․

«Լիլ» (Ֆրանսիա), «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել), «Վիկտորիա» (Չեխիա), «Բրյուգե» (Բելգիա), «Աստոն Վիլա» (Անգլիա), «Ֆիորենտինա» (Իտալիա), ՊԱՕԿ (Հունաստան), «Ֆեներբահչե» (Թուրքիա):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։