Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը դուրս են եկել եզրափակիչ

00:03   16 փետրվարի, 2024

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրերում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է 5 մարմնամարզիկով՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Հարություն Մերդինյան, Արթուր Ավետիսյան եւ Գագիկ Խաչատրյան:

Առաջին մրցումային օրը տեղի են ունեցել օղակների եւ նժույգ թափեր վարժությունների որակավորման փուլերը:

Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը վաստակել է 14.533 միավոր: Նույնքան է վաստակել նաեւ Արթուր Ավետիսյանը: Հայաստանի ներկայացուցիչները առաջին եւ երկրորդ տեղով դուրս են եկել եզրափակիչ:

Հարություն Մերդինյանը նժույգ թափեր վարժության որակավորման փուլում արժանացել է 14.333 միավորի: Նույն վարժությունում Հայաստանի երկրորդ մասնակից՝ Գագիկ Խաչատրյանը՝ 13.700 միավոր:

Փետրվարի 16-ին տեղի կունենա հենացատկի վարժության որակավորման փուլը, որտեղ պայքարի մեջ կմտնի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։