23:44 14 փետրվարի, 2024Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի բրոնզե մեդալակիր, 21-ամյա Գոռ Սահակյանը երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
67 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը երկամարտում հավաքեց 311 կգ։ Պոկում վարժությունում նա ցույց տվեց 140 կգ՝ նվաճելով արծաթե մեդալ։ Հրում վարժությունում Գոռ Սահակյանն առաջինն էր՝ 171 կգ։
Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցի Թուրքիայի ներկայացուցիչներ Քաան Քահրիմանը (310 կգ) եւ Ֆերդի Արդալը (304 կգ)։
2023 թվականի ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Գոռ Սահակյանը հավասարը չունեցավ 67 կգ քաշայինների պայքարում: Երիտասարդ ծանրորդը առաջին անգամ մեծահասակների պայքարում երկամարտի 370 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն (145+175):
Սեպտեմբերին Սահակյանն առաջին անգամ մասնակցեց նաեւ մեծահասակների աշխարհի առաջնությանը: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած առաջնությունում երկամարտի 312 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ (142 +170):
Հայաստանի առաջին ոսկե մեդալն այս առաջնությունում նվաճել էր 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը (196 կգ, 81+115):
Հայասստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 17 ծանրորդով:
Տղամարդկանց հավաքականի կազմում կմասնակցեն նաեւ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Հակոբ Մկրտչյան (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Պետրոս Պետրոսյան (109 կգ), Վարազդատ Լալայան (+109 կգ), Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ): Պահեստայիններ՝ Գառնիկ Չալոյանը (61 կգ) եւ Արա Աղանյանը (96 կգ):
Կանանց հավաքականում մրցահարթակ դուրս կգան նաեւ Տաթեւ Հակոբյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):
Հիշեցնենք, որ տղամարդկանց հավաքականն արդեն ապահովել է Փարիզ-2024-ի երեք ուղեգիր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.