«Նոան» ավարտեց հավաքը Կատարում (ֆոտո)

16:32   11 փետրվարի, 2024

«Նոան» ավարտեց կատարյան ուսումնամարզական հավաքը,  որի ընթացքում անցկացրեց 7 ընկերական հանդիպում:

Երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջն ամփոփել է հավաքի արդյունքները։

Մրցելով Կատարի Աստղերի լիգան ներկայացնող՝ 5 թիմերի հետ, նաև Կատարի երկրորդ լիգայի առաջատար «Ալ-Շահանիայի» հետ՝ «Նոան» մնաց անպարտելի: Կարևոր փորձ էր նաև Ռուսաստանի չեմպիոն «Զենիթի» դեմ խաղը, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0:

Կատարում «Նոան» գրանցեց հետևյալ արդյունքները․

3 հաղթանակ,

4 ոչ-ոքի,

8 խփած և 3 բաց թողած գոլ:

Կատարյան հավաքի ընթացքում «Նոայի» կազմը համալրեցին բրազիլացի փորձառու պաշտպան Պաբլո Ռենան Դոս Սանթոսն ու Սենեգալի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալֆրեդ Նդիայեն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։