«Ալաշկերտին» է միացել Հյուսիսային Մակեդոնիայի թիմի խաղացող Ստեֆան Աշկովսկին

00:27   11 փետրվարի, 2024

«Ալաշկերտի» կազմը համալրել է Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականի ձախ եզրային Ստեֆան Աշկովսկին, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

Ակումբային կարիերայի ընթացքում փորձառու ֆուտբոլիստը հանդես է եկել Բելգրադի «Պարտիզանում», Նիդերլանդների «Ֆորտունայում», Սոֆիայի «Սլավիայում», ռումինական «Բոտոշանիում» և «Սեպսիում», հունական «Լամիայում» և այլ ակումբներում:

31-ամյա Աշկովսկին ներկայացրել է Հյուսիսային Մակեդոնիայի պատանեկան և երիտասարդական հավաքականները, 26 հանդիպման է մասնակցել իր երկրի ազգային թիմում՝ որոնցից երեքում մրցակցել է Հայաստանի հավաքականի հետ։

«Ալաշկերտի» նորեկը Սերբիայի չեմպիոն և Ռումինիայի գավաթակիր է:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.