Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում առաջատար «Բայերը» Լեւերկուզենում ընդունեց չեմպիոն «Բավարիային»։
Դաշտի տերերը հաղթեցին 3:0 հաշվով։
Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմից աչքի ընկան խորվաթ պաշտպան Յոսիպ Ստանիշիչը (տեսանյութ), իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն (տեսանյութ) եւ հոլանդացի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը (տեսանյութ)։
«Բայերը» 55 միավորով ամրապնդվեց առաջին տեղում։ «Բավարիան» երկրորդն է՝ 50 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր
«Բայեր» - «Բավարիա»՝ 3:0
Յոսիպ Ստանիշիչ, 18, Ալեխանդրո Գրիմալդո, 50, Ժերեմի Ֆրիմպոնգ, 90+5
Our Coach.
— Bayer 04 Leverkusen (@bayer04_en) February 10, 2024
79' | 2-0 | #B04FCB #Bayer04 @XabiAlonso pic.twitter.com/LZ6xWfU5Rw
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։